События

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԵՐԳԵՅ ԼՈՒԿՅԱՆԵՆԿՈՅԻ ՀԵՏ. «Экслюзивное интервью с Сергеем Лукьяновым»

Газета «Иравунк» Источник (ссылка откроется в новом окне)

«Իրավունքը» հյուրընկալվել էր Երեւանի Ռուսական գրքի տուն, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ամենահայտնի ֆանտաստ գրող, «Ժամապահներներ» կուլտային սերիալի հեղինակ ՍԵՐԳԵՅ ԼՈՒԿՅԱՆԵՆԿՈՅԻ հետ: Այս առիթով զրուցեցինք ֆանտաստ ժանրում իր ուրույն տեղը գրաված եւ մեծ ճանաչում ունեցող տաղանդավոր գրողի հետ:

– Սերգեյ Վասիլեւիչ ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանի մասին:

– Տաք, գեղեցիկ երկիր է Հայաստանը: Մարդիկ հաճելի են ու ջերմ:

– Հայկական ճաշացանկից, ո՞րը հավանեցիք:

– Առաջին հերթին ինձ հիացրին հայկական չոր գինիները: Ես այնքան էլ կանաչեղենի սիրահար չեմ, բայց այստեղ հիացա, շատ համեղ էր պատրաստված, որոնք հաճույքով համտեսեցի: Շատ հավանեցի (անվանումը չեմ հիշում) լավաշով գառան մսով եւ բանջարեղենեով պատրաստված ուտեստը: Շատ համեղ է հայկական պանիրը:

– Իսկ Հայաստանի որ վայրը շատ հավանեցիք:

– Դեռ նոր եմ եկել, հասցրել եմ միայն Երեւանի կենտրոնական փողոցներով շրջել:

– Ինչպե՞ս հաղթահարեցիք համավարակով պայմանավորված ինքնամեկուսացումը:

– Գիտեք, շատ հանգիստ: Ես տնային մարդ եմ: Ես աշխատում եմ տանը: Այնպես որ, ինձ համար հեշտ էր այդ օրերն անցկացնելը: Բնակարանս մեծ է, եւ տանն ունեմ իմ աշխատանքային անկյունը: Բայց մյուս կողմից` երկու տարին դժվար էր անցկացնել առանց ճանապարհորդությունների: Շատ վայրեր, որ պլանավորել էի այցելել, բայց այդպես էլ չայցելեցի…

– Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:

– Հայ ժողովրդին ես կմաղթեմ առաջին հերթին խաղաղություն եւ բարգավաճում…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի երեքշաբթի օրվա համարում եւ iravunk.com կայքում:

Ваш комментарий

Чтобы оставить комментарий

войдите через свой аккаунт в соцсети:

... или заполните форму:

Ваше имя:*

Ваш адрес электронной почты (на сайте опубликован не будет):

Ссылка на сайт:

Ваш комментарий:*


Сергей Лукьяненко

Первое мероприятие Международного медиа-клуба «Формат-А3» в Ереване прошло при полном аншлаге и неподдельном интересе к спикеру - всемирно известному русскому писателю-фантасту Сергею…… →

Фото
Видео
Статьи